Վակեում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկին այս պահին վիրահատում են
Վակեում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկին այս պահին վիրահատում են

Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում ավտովթարի հետևանքով տուժածներից մեկին այս պահին վիրահատում են,- այս մասին առաջին ալիքին է ասել «Էվեքսի» շրջանային հոսպիտալի վերակենդանացման բաժնի ղեկավար Օթար Դիխամինջիան:

Բժիշկի խոսքերով, չորս տուժածի հիվանդանոց են բերել առավոտյան ժամը 08:30-ին:

Թբիլիսիում, Ճավճավաձեի պողոտայում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել մեկ մարդ: Գոյություն ունեցող տեղեկությամբ, շտապ օգնության մեֆենան բախվել է շինարարության մերձակայքի խցիկին, որտեղ հավաքված էին շինարարության վրա աշխատող մարդիկ: Միջադեպի հետևանքով զոհվել է մեկ և տուժել՝ 12 մարդ: Տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:

Ինչպես Առաջին ալիքին հայտնել են ՆԳՆ-ի մամլո ծառայությունում, գործի առնչությամբ ՔՕ-ի 276-րդ հոդվածի հինգերորդ մասով ընթանում է հետաքննություն, որը ենթադրում է տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի հետևանքով վրա է հասել մահը: