Վակե թաղամասի ընտրողների հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է դստեր հետ միասին
Վակե թաղամասի ընտրողների հետ հանդիպմանը Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է դստեր հետ միասին

Վակեի ընտրողների հետ հանդիպմանը նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է դստեր հետ միասին: Ինչպես նշել է Զուրաբիշվիլին, իր զավակը Վրաստան է ժամանել այսօր առավոտյան:

«Ցանկանում եմ ներկայացնել իմ առաջին կողմնակցին: Նա Վրաստան է ժամանել այսօր առավոտյան: Շնորհակալություն նրան, սա նշանակում է վրացական ընտանիք, որը քո կողքին է»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանն ունի մարդկային և բնական ռեսուրս, որը պետք է պարտադիր պահպանել և զարգացնել: