Վաղվանից մանկապարտեզները ժամանակավորապես կփակվեն. Կախա Կալաձե
Վաղվանից մանկապարտեզները ժամանակավորապես կփակվեն. Կախա Կալաձե

Վաղվանից մանկապարտեզները ժամանակավորապես կփակվեն, քանի դեռ համավարակաբանական իրավիճակը չի բարելավվի, – այս մասին Թբիլիսիի կառավարության նիստում հայտարարել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Ինչպես նշել է Կախա Կալաձեն, Թբիլիսիի մանկապարտեզներում ուսման գործընթացը վերսկսվել էր, սակայն շատ շուտով շուրջ 40 մանկապարտեզ փակվեց:

«Ստեղծված համավարակաբանական իրավիճակից ելնելով, երեկ միջգերատեսչական խորհրդում մեծ քննարկումներ են եղել: Մենք որոշում ենք կայացրել, որ վաղվանից մանկապարտեզները ժամանակավորապես ամբողջությամբ կփակվեն, մինչև համավարակաբանական իրավիճակի բարելավումը: Մենք հոգ ենք տանում մեր երեխաների առողջության մասին և վաղվանից մանկապարտեզներում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կդադարեցվի»,- հայտարարել է Կախա Կալաձեն: