Վաղվանից քաղաքացիները, ովքեր բաց և փակ տարածքներում չեն կրի շնչադիմակ, կտուգանվեն 20 լարիով
Վաղվանից քաղաքացիները, ովքեր բաց և փակ տարածքներում չեն կրի շնչադիմակ, կտուգանվեն 20 լարիով

Բաց տարածքում շնչադիմակ չօգտագործելու համար կսահմանվի դրամական տուգանք::

Ինչպես հայտարարել է տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մաիա Ցքիթիշվիլին, քաղաքացիները, ովքեր բաց և փակ տարածքներում չեն կրի շնչադիմակ, կտուգանվեն 20 լարիով:

Նրա խոսքով ՝ այս կանոնակարգն ուժի մեջ կմտնի վաղը:

«Բաց տարածքում շնչադիմակ կրելու համար կգործի նույն պատժամիջոցը և կանոնակարգը, ինչպես դա փակ տարածքում է` դա կլինի 20 լարի տուգանք: Հիշեցնենք, որ սա տուգանք է, որն ուժի մեջ է այսօրվա համար: Փակ տարածքներում շնչադիմակ կրելը պարտադիր էր, մենք պարզապես ընդլայնում ենք այս նորմը և վաղվանից պարտադիր կլինի շնչադիմակ կրել նաև բաց տարածքներում», – հայտարարել է Մաիա Ցքիթիշվիլին: