Վաղը Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը
Վաղը Վրաստան է այցելելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահը

Սեպտեմբերի 12-13-ին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Մադլեն Մունը ՆԱՏՕ-ի խորհրդարանական պատվիրակության հետ միասին կայցելի Թբիլիսի:

Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, այցի շրջանակներում Մադլեն Մունը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

Ծրագրված են հանդիպումներ խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում  Վրաստանի խորհրդարանի մշտական ​​պատվիրակության ղեկավար, Իրակլի Սեսիաշվիլիի և Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Սոփիո Քացարավայի հետ:

Վրաստանի խորհրդարանում տեղի կունենան հանդիպումներ Վրաստան-ՆԱՏՕ միջխորհրդարանական խորհրդի անդամների, խորհրդարանական խմբակցությունների և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հետ:

Մադլեն Մունը հանդիպումներ կունենա նաև ՆԱՏՕ-ի դաշնակցային գրասենյակի և ոչկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՆԱՏՕ-Վրաստան ուսուցման և գնահատման համատեղ կենտրոնի տեսակցություն:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը կայցելի նաև Դիդի Խուրվալետի գյուղ և տեղում կծանոթանա վարչական սահմանային գծի մոտ ստեղծված իրավիճակի հետ:

Թողնել մեկնաբանություն