Վաղը, «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում անցկացվելու է մեծամասնության նիստ
Վաղը, «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում անցկացվելու է մեծամասնության նիստ

Վաղը նշանակված է խորհրդարանական մեծամասնության նիստը: Մեծամասնության նիստը «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում մեկնարկելու է 11:00-ին:

Նիստին քննարկվելիք հարցերից մեկն է լինելու ընտրական համակարգը, այդ թվում՝ մեծամասնական պատգամավորների մի մասի կողմից պատրաստված այն օրինագիծը, որը լիովին վերաբերում է մեծամասնական համակարգի գործարկմանը:

Մեծամասնական պատգամավորների այս հատվածը սկսում է հավաքել ստորագրություններ: Այդ նպատակով, նրանք արդեն պատրաստել են օրենսդրական փոփոխություններ: Նախաձեռնելու համար անհրաժեշտ է 200 հազար ընտրողի ստորագրություն: