Վաղը պետք է գնանք ընտրատուփերի մոտ, դա մեր պարտքն է երկրի, ապագայի և որքան էլ դա ձեզ անսովոր թվա, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր վաղը ընտրություն կկատարեն մեկ այլ կուսակցության օգտին. Բիձինա Իվանիշվիլի
Վաղը պետք է գնանք ընտրատուփերի մոտ, դա մեր պարտքն է երկրի, ապագայի և որքան էլ դա ձեզ անսովոր թվա, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր վաղը ընտրություն կկատարեն մեկ այլ կուսակցության օգտին. Բիձինա Իվանիշվիլի

Այսօր ավարտվում է մանդատը, որը վրացի ժողովուրդը տվել է մեզ 4 տարի առաջ, երբ «Վրացական երազանքին» երկրորդ ժամկետով վստահել են երկրի ճակատագիրը և նրա զարգացման հեռանկարները,- այս մասին «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, կուսակցության ամփոփիչ միջոցառմանը խոսքով ելույթ ունենալու ժամանակ:

Բիձինա Իվանիշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին և նշել, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է և միայն նա է որոշում, թե ով պետք է ղեկավարի երկիրը:

«Որպես իշխող քաղաքական ուժի առաջնորդ, առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այս վստահության համար: Իշխանության աղբյուրը ժողովուրդն է և միայն նա է որոշում, թե ով պետք է ղեկավարի երկիրը: Ահա թե ինչպես է աշխատում ժողովրդավարությունը և ես հպարտ եմ, որ այսօր վրաց ժողովուրդը ամուր բռնած է այս գերագույն իրավունքը, որը մինչև 2012 թվականը բռնազավթված էր ուզուրպատորի կողմից: Հավատացեք ինձ, ժողովրդավարական ավանդույթի հաստատումը և նրա անշրջելիությունը, անձամբ ինձ համար, ամենաարժեքավորն է այն ձեռբերումների միջև, որոնք կապված են «Վրացական երազանքի» կառավարման և նրա հաջողության հետ: Վաղը մեր երկրի պատմության շրջադարձային պահերից մեկն է: Վաղը, բոլորս մեկ անգամ ևս պետք է ընտրություն կատարենք ՝ հիմնվելով մեր սեփական համոզմունքների, արժեքների, խղճի և շահերի վրա, և ես «Վրացական երազանքի» անունից երաշխավորում եմ, որ այս ընտրությունը կլինեն ազատ և ժողովրդի կամքը ամբողջությամբ կարտացոլվի ընտրությունների արդյունքներում: Վրացական պետությունը թույլ չի տա խեղաթյուրվի մարդկանց ընտրությունը: Եվ այսօր, հույզերով հագեցած ընտրարշավի ավարտին, ես դեռ հիշում եմ 2012 թվականի աղմկոտ օրերը, երբ մի բռունցքում համախմբված, մենք պատմական ընտրություն կատարեցինք հօգուտ ազատության, մերժեցինք մարդկային ճնշման վրա հիմնված ռեժիմը և ամբողջ աշխարհին տեղեկացրեցինք, որ երեք հազար տարվա պատմություն ունեցող, ազատություն սիրող, արժանիքներ կրող ժողովուրդը երբեք չի հանդուրժի բռնությանն ու անարդարությանը:

Այդ պատճառով ես դիմում եմ ձեզ, «Վրացական երազանքի» կողմնակիցներին, «Երազանքի» վետերաններին և նոր համալրված զինվորներին. Մեզնից ոչ ոք վաղը չպետք է մնա տանը և առանց պատճառաբանության գնա ընտրությունների: Դա մեր պարտքն է երկրի, նրա ապագայի, միմյանց հանդեպ և որքան էլ դա ձեզ անսովոր թվա, նույնիսկ նրանց հանդեպ, ովքեր վաղը ընտրություն կկատարեն մեկ այլ կուսակցության օգտին: Փաստն այն է, որ մենք չկարողացանք համոզել բոլորին, ինչը միանգամայն նորմալ է ժողովրդավարության պայմաններում: Փաստն այն է, որ բոլոր այն հաջողությունները, որոնք երազանքը ձեռք է բերել այս բարդ ժամանակաշրջանում, բավարար չի եղել փոքրամասնության մեջ գտնվող, մեր հանդեպ քննադատող տրամադրությամբ մարդկանց համոզելու համար, և վաղը նրանք այլ ընտրություն կկատարեն: Սակայն մենք ավելի շատ ենք և դա է մեծամասնության պատասխանատվությունը փոքրամասնության առջև, որ կարողանանք և ապահովագրենք իրենց սխալները, որպեսզի նրանց վրա սխալ ընտրությունը թանկ չնստի»,- հայտարարել է Բիձինա Իվանիշվիլին: