Վաղը կտեղեկանանք Վրաստանի կառավարության կողմից մշակած  զբոսաշրջության բացման կանոնակարգերին
Վաղը կտեղեկանանք Վրաստանի կառավարության կողմից մշակած զբոսաշրջության բացման կանոնակարգերին

Վաղը հայտնի կդառնա  զբոսաշրջության ոլորտում գործող բոլոր սուբյեկտներին համապատասխանող չափորոշիչները և կանոնակարգեր: Վարչապետ Գիորգի Գախարիան փաստաթղթի վերջնական մանրամասների հաստատման համար ևս մեկ աշխատանքային հանդիպում է ունեցել  համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:

Ըստ վարչապետի մամուլի ծառայության Առողջապահության համաշխարհային կազմակերպության և համաճարակաբանների առաջարկությունների հիման վրա մշակվել են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ ՝ մասնավոր հատվածի ակտիվ ներգրավմամբ:

Հյուրանոցները  և կացարանները կկարողանան վերսկսել իրենց աշխատանքային գործունեությունը միայն  ստուգում անցնելուց և Աշխատանքային տեսչության  ստուգումից հետո:

Օրակարգում քննարկել են  նաև անվտանգ միջանցքներին վերաբերող հարցեր: Նշվեց, որ այս ուղղությամբ աշխատանքը ակտիվ փուլում է  Իսրայելի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների հետ:

Վարչապետը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ապահովել բոլոր կարևոր կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացումը, որոնք ուղղված են ինչպես Վրաստանի, այնպես էլ միջազգային այցելուների առողջության պահպանմանը: