Վրաստանում ՁԻԱՀ-ի կենտրոնը կունենա նոր շենք
Վրաստանում ՁԻԱՀ-ի կենտրոնը կունենա նոր շենք

Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոյի հայտարարությամբ, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնի համար արդեն որոշվել է հողամասի վայրը, որտեղ կկառուցվի շենքը:

Ինչպես առողջապահության նախարարը կենտրոնի հետ կապված լրագրողների կողմից ուղղված հարցին է պատասխանել, ՁԻԱՀ-ի կենտրոնի ենթակառուցվածքը ծայրահեղ ծանր վիճակում է:

«Մենք այս տարիների ընթացքում փորձել ենք այն բարելավել: Դրանցից մեկը նախկին հիվանդանոցի շենքն էր, որը պետք է վերանորոգեինք, սակայն այնտեղ ներխուժած սոցիալապես անապահովների և անօթևանների պատճառով, չկարողացանք անել: Մի քանի ամիս առաջ, ՁԻԱՀ-ի կենտրոնին հատկացվել է ավելի քան մեկ միլիոն լարի՝ վերանորոգման համար և ավելի քան կես միլիոն լարի՝ սարքավորումներ գնելու համար: Զուգահեռաբար արդեն որոշվել է հողամասի վայրը, որտեղ կկառուցվի շենքը»,- հայտարարել է Սերգեենկոն: