Վիդեոկադրեր Գիորգի Կվիրիկաշվիլու և Թերեզա Մեյի հանդիպումից

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Բրյուսելում, այս րոպեներին հանդիպում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին,- այս մասին է տեղեկացնում Առաջին ալիքի լրագրողը:

Հանդիպումը անցկացվում է «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի շրջանակներում:

«Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մեկնարկել է այսօր՝ Բրյուսելում: Եվրամիության պաշտոնական կայքէջում հրապարակվել է Բրյուսելում անցկացված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի հռռակագիրը:

22 էջից բաղկացած փաստաթուղթը կազմված է 21 կետից: Բացի այդ, հռչակագրում ներկայացված են այն 20 խնդիրները, որոնք պետք է իրագործվեն մինչև 2020 թվականը:

Հռչակագրի համաձայն, գագաթնաժողովի մասնակիցները հաստատում են «Արևելյան գործընկերության» նշանակությունը եվրոպական դրացիական քաղաքականությունում:

«Կայուն և արդյունավետ բարեփոխումների առաջընթացը «Արևելյան գործընկերության» ապագա հաջողության բանալին է»,- նշված է փաստաթղթում: