USAID-ը Վրաստանի կառավարությանը օգնելու է հանգստավայրերի կառավարման պիլոտային ծրագրի իրականացման մեջ
USAID-ը Վրաստանի կառավարությանը օգնելու է հանգստավայրերի կառավարման պիլոտային ծրագրի իրականացման մեջ

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունը (USAID) Վրաստանի կառավարությանը օգնելու է հանգստավայրերի կառավարման պիլոտային ծրագրի իրականացման մեջ,- սա նախատեսվում է փոխըմբռնման հուշագրով, որը ձևակերպվել է՝ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունների և USAID-ի տնտեսական անվտանգության ծրագրի միջև: Վրաստանի հանգստավայրերի էլ ավելի արդյունավետ կառավարման համար, ստեղծվելու են հատուկ կառուցվածքային միավորներ: Նրանք տեղական ինքնակառավարման մարմինների հետ միասին պատասխանատու կլինեն քաղաքային ծառայությունների բարելավման համար, ինչը, իր հերթին, կօգնի բարելավել Վրաստանի հանգստավայրերի զբոսաշրջային գրավչությունը:

Ըստ հուշագրի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության տնտեսական անվտանգության ծրագիրը կօգնի էկոնոմիկայի և տարածաշրջանային զարգացման նախարարություններին, զբոսաշրջային վայրերի տնտեսական զարգացմանը: Նոր ծրագրի փորձնական նախագիծը կսկսվի Բակուրիանիից և կշարունակվի Վրաստանի այլ զբոսաշրջային վայրերում:

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ, Իրակլի Նադարեիշվիլիի խոսքով, շատ կարևոր է, որ նախագծին մասնակցում է այնպիսի խոշոր դոնոր կազմակերպություն, ինչպիսին է Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալությունն է, որը նախագծին ցուցաբերելու է տեխնիկական աջակցություն:

Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարարությունը կենտրոնացած է զբոսաշրջության և մունիցիպալ ծառայությունների զարգացման վրա, որոնք սերտ կապված են զբոսաշրջային ենթակառուցվածքների կազմակերպման և քաղաքային ծառայությունների որակի բարելավման հետ:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, Մզիա Գիորգոբիանիի հայտարարությամբ, հուշագրի շրջանակներում ցուցաբերվելու է տեխնիկական աջակցություն, որպեսզի նոր ընկերության գործունեությամբ բարելավվի, ինչպես զբոսաշրջային ​​բնակավայրերում քաղաքային ծառայությունների մատուցումը, այնպես էլ զբոսաշրջային բնակավայրերում քաղաքային ծառայությունների մատուցումը:

Ըստ նրա, այս օգնության արդյունքում հնարավոր կլինի ավելի լավ ցուցադրել առանձին բնակավայրերի տնտեսական ներուժը, ինչպես նաև պլանավորել և ղեկավարել զբոսաշրջային-գրավիչ վայրերի ենթակառուցվածքների զարգացումը: