UNNews - Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար մայիսի 29-ին, կմեկնի Ուկրաինա
UNNews - Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար մայիսի 29-ին, կմեկնի Ուկրաինա

Միխեիլ Սաակաշվիլին, հավանաբար մայիսի 29-ին, կմեկնի Ուկրաինա,- այս մասին գրում է UNNews-ը: Ուկրաինական հրատարակության տեղեկությամբ, այս մասին նրանց հայտնի է դարձել սեփական աղբյուրներից:

Հրատարակության տեղեկությամբ, Սաակաշվիլին մինչ այդ հայտարարել էր, որ նախատեսում է վերադառնալ Ուկրաինա, քանի որ Կիևը և Օդեսան համարում է երկրորդ տուն: Դրա հետ մեկտեղ, Սաակաշվիլին հայտնել է Ուկրաինայի քաղաքացիությունը վերականգնելու ցանկություն: Նրա փաստանանն արդեն համապատասխան դիմումը ներկայացրել է Ուկրաինայի նախագահի վարչություն:

UNNews-ը նշում է, որ Միխեիլ Սաակաշվիլիի համար մինչև 2021 թվականը արգելվել է մուտքը Ուկրաինա: