Տուրինում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են հայտարարել արտակարգ դրություն
Տուրինում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են հայտարարել արտակարգ դրություն

Տուրինում ջրհեղեղի պատճառով պատրաստվում են հայտարարել արտակարգ դրություն: Իտալական մամուլի տեղեկությամբ, անձրևի պատճառով վարարել է Իտալիայի ամենաերկար Պո գետը և հեղեղել քաղաքը:

Գետի ափը փակ է զբոսաշրջիկների համար: Չի երթևեկում նաև տրանսպորտը: Ջուրը ծածկել է լուսավորման ձողերը: Քաղաքի իշխանությունը կարծում է, որ գետի ջրի մակարդակն ավելանալու է, որի պատճառով անհրաժեշտ է տարհանել բնակչությանը:

Իտալիայում վատ եղանակներն սկսվել ենն հոկտեմբերի վերջին: Ուժգին անձրևը դարձել է ջրհեղեղի և սողանքի պատճառ: Աղետի հետևանքով զոհվել է 30 մարդ:

Թողնել մեկնաբանություն