«Տոտենհեմը» կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ
«Տոտենհեմը» կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ

Անգլիական Պրեմյեր լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» տանը 1:3 հաշվով պարտվեց «Տոտենհեմին», որը տարավ կամային հաղթանակ։ Առաջին խաղակեսն ավարտվեց 1։1 հաշվով, իսկ հյուրերին ընդմիջումից հետո հաղթանակ բերեց Դելե Ալիի դուբլը Անգլիացի կիսապաշտպանը 2 գոլ խփեց 4 րոպեում։

«Տոտենհեմը» 64 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Չելսին» 5-րդն է՝ 56 միավոր։

Անգլիայի առաջնություն, 32-րդ տուր

«Չելսի» – «Տոտենհեմ»՝ 1:3

Ալվարո Մորատա, 30 – Կրիստիան Էրիկսեն, 45+13, Դելե Ալի, 62, 66