Տոկիոյի քաղաքապետը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ և հրավիրել ռեգբիի աշխարհի առաջնությանը
Տոկիոյի քաղաքապետը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ և հրավիրել ռեգբիի աշխարհի առաջնությանը

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի քաղաքապետը Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհավորել է նախագահ ընտրվելու առթիվ:

Վրաստանի նորընտիր նախագահին ուղղված նամակում Յուրիկո Կոիկեն գրում է, որ Տոկիոյի բնակչությունից մանդատը ստացել է 2006 թվականին և ինչպես կին լիդեր, Սալոմե Զուրաբիշվիլիին մաղթում է հաջողություններ:

«Տոկիոյում ձեր դեսպանատան միջոցով, կառավարությունը փորձում է Վրաստանի հետ ամրապնդել կապերը: Վրաստանի նկատմամբ հետաքրքրությունը աճել է, երկու երկրների դեսպանությունների կողմից նախաձեռնած «գլոբալ բարեկամության նախագծի» միջոցով, որը իրականացվում է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական և պարաօլիմպիական խաղերի հաջողության համար:

Նախագծի շրջանակներում, Տոկիոյի 40 դպրոցում սովորում են Վրաստանի մշակույթը և պատմությունը: Հաջորդ տարի Ճապոնիան հյուրընկալում է Ռեգբիի աշխարհի առաջնությունը, որտեղ մասնակցելու է նաև Վրաստանի հավաքականը: Ակընկալում եմ, որ հյուրընկալելու եմ ձեզ և վրաց ժողովրդին աշխարհի առաջնությանը: Խնդրում եմ ստացեք իմ սրտանց մաղթանքը ձեր առողջության և երկրի բարգավաճման համար»,-նշված է Տոկիոյի քաղաքապետի նամակում: