Տոչինոշինին շնորհվել է Մցխեթայի պատվավոր քաղաքացու կոչում
Տոչինոշինին շնորհվել է Մցխեթայի պատվավոր քաղաքացու կոչում

Վրաստանի խորհրդարանի, տարածաշրջանային քաղաքականության և ինքնակառավարման կոմիտեի նախագահ Զազա Գաբունիայի նախաձեռնությամբ, Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում անցկացվել է հանդիպում վրաց սումոիստ Լևան Գորգաձեի (Տոչինոշինի) հետ:

«Երջանիկ եմ, որ ինձ տրվեց հնարավորություն հանդիպել մարդու, ով Ճապոնիայում գրեց Վրաստանի պատմությունը: Ես, որպես Վրաստանի քաղաքացի, շնորհակալ եմ նրանից և միևնույն ժամանակ հիացած եմ այդ հաջողությամբ և հնարավորություններով, որով օժտված է Լևան Գորգաձեն: Նա այսօր Վրաստանի դեմքն է Ճապոնիայում»,- հայտարարել է Զազա Գաբունիան:

Կայսերական գավաթակիր Լևան Գորգաձեին (Տոչինոշինին) Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Կապանաձեն, մեծամասնական պատգամավոր Դիմիտրի Խունդաձեի նախաձեռնությամբ, շնորհել է Մցխեթայի պատվավոր քաղաքացու կոչում: