Տոչինոշինի ռեվանշը Տամավաշիի նկատմամբ (տեսանյութ)
Տոչինոշինի ռեվանշը Տամավաշիի նկատմամբ (տեսանյութ)

Տոկիոյում ընթացող «Ակի Բաշոյի» շրջանակներում, որը համարվում է տարվա հինգերրորդ սուպեր մրցաշար, բարդ հանդիպում է անց կացրել Լևան Գորգաձեն: Բաշոյում երրորդ հաղթանակը ձևակերպելու համար, նրան հարկավոր եղավ երկու անգամ դիմակայել Կոմոսուբի-Տամավաշիի հետ: Տամավաշին հենց այն «ռիկիշին» է, որի հետ նախորդ պայքարում Լևան Գորգաձեն ստացել է վնասվածք և ստիպված է եղել լքել մրցաշարը: Մոնղոլ մարտիկի հետ բախման արդյունքում նա վնասել է դեմքը և դուրս մնացել Դոհիոյից: Հարկավոր եղավ հավաքել մրցավարների կոնսիլիում, նրանց որոշմամբ նշանակվեց երկրորդ պայքարը, որի ժամանակ Գորգաձեն տեխնիկական ձևով տոնեց հաղթանակ և երեկ կրած պարտությունից հետո գրանցեց դրական բալանս: Չորս օր անց Տոչինոշինը ունի երեք հաղթանակ և մեկ պարտություն: Օձեկի տիտղոսը պահպանելու համար նա մրցաշարում պետք է հաղթի 8 անգամ: