Տոչինոշինի հինգերրորդ հաղթանակը
Տոչինոշինի հինգերրորդ հաղթանակը

Նագոիայում ընթացող գարնանային սուպերմրցաշարի շրջանակներում հինգերրորդ հաղթանակն է ձեռք բերել Լևան Գորգաձեն: Մրցույթի 11-րդ օրը Տոչինոշինի մրցակիցը վեցերրորդ մեագաշիրա Նիշիկիգին էր: Վրաց մարտիկը մենամարտի սկզբից խուսափել է ագրեսիվ բախումից, գնացել աջ և մրցակցին դոհիոյից դուրս բերել Հատատիկոմոյի հնարքով:

Տոչինոշինը 11 հանդիպումների արդյունքում ունի 5 հաղթանակ և 6 պարտություն, ինչը նշանակում է, որ նա գործնականում ապահովել է իր տեղը բարձրագույն Մակուչիի դիվիզյոնում: Իսկ կոչումը բարձրացնելու համար Լևան Գորգաձեն պետք է պահպանի դրական հաշվեկշիռ և մնացած չորս մարտերից հաղթի առնվազն երեքում:

Վաղը վրաց մարզիկը մրցելու է Չիոմարուի հետ: