Տոչինոշինը պարտվել է չորրորդ անգամ
Տոչինոշինը պարտվել է չորրորդ անգամ

Լևան Գորգաձեն տարվա առաջին մրցաշարը սկսել է վնասվածքով և Հացու Բաշոյի առաջին երեք հանդիպումը զիջել է մրցակիցներին:

Միջոցառման չորրորդ օրը Տոչինոշինը դիմակայել է սեկիվակի Տամավաշիին: Մինչ այս մարզիկները միմյանց հանդիպել են 25 անգամ, այստեղից 16 հանդիպում ավարտվել է Տոչինոշինի հաղթանակով, իսկ 9-ը Տամավաշիի:

Տամավաշին առավելություն է ձեռք բերել հենց հանդիպման մեկնարկից և Լևանին մոտեցրել է դոհիոյի եզրին: Տոչինոշինը համարյա թե դուրս էր եկել իրավիճակից, սակայն չկարողացավ դիմակայել նրան և կրեց իր չորրորդ պարտությունը: Այս պայքարում ևս մեկ անգամ երևաց, որ Լևան Գորգաձեն չի օգտվում վնասված ոտքից և նրա անհաջող ելույթների պատճառը հենց դա է:

Տոչինոշինի վաղվա մրցակիցը լինելու է երրորդ մեագաշիրա Շոհոզանը:

Այսօր ջունիոր դիվիզյոնում պարտություն է կրել նաև Գագամարուն, ով չորս օրվա արդյունքներով ունի երկու հաղթանակ և երկու պարտություն: