Տոչինոշինը պարտվել է առաջին անգամ
Տոչինոշինը պարտվել է առաջին անգամ

Հարու բաշոյի երկրորդ օրը անհաջող էր Լևան Գորգաձեի համար: Երկրորդ մեագաշիրա Միոգիրույի դեմ վրաց մարզիկը պարտվել է օշիդաշիի հնարքով: Ինչպես և երեկվա դիմակայության ժամանակ Տոչինոշինին չի հաջողվել լավ մեկնարկել հանդիպումը: Սա այս մրցաշարում նրա առաջին պարտությունն էր, և բալանսը դարձել է 1-1:

Հիշեցնենք, որ նա կանգնած է «Կադոբանում», որը նշանակում է, որ նրան անհրաժեշտ է գրանցել դրական բալանս, կամ հաղթել 8 անգամ, որպեսզի պահպանի օձեկի կոչումը:

Հարու Բաշոյի երրորդ օրը վրաց մարտիկի մրցակիցը լինելու է կոմոսուբի Հոկուտոփուջին, որը սուպերմրցաշարում ունի երկու պարտություն: