Տոչինոշինը պարտության է մատնել Չիոտաիրիույին

Կյուշու Բաշոյի 11-րդ օրը, Լևան Գորգաձեն հաղթել է վեցերրորդ անգամ: Տոչինոշինը այս Բաշոյում անց է կացրել իր լավագույն մենամարտերից մեկը և պարտության մատնել արևմուտքի չորրորդ մաեգաշիրային: Վրաց մարզիկը չի փորձել բռնել մրցակցի մավաշիից (գոտի) և ընտրել է հաղթելու այլ ուղի: Տոչինոշինի հաշվին 6 հաղթանակ և 5 պարտություն է: Դրական բալանս գրանցելու համար Լևան Գորգաձեն մնացած 4 մենամարտում պետք է հաղթի 2 անգամ:

Վաղը Տոչինոշինի մրցակիցը լինելու է ճապոնացի օձեկի Տակայասուն, որը Կյուշու Բաշոյին պայքարում է չեմպիոնության համար: