Տոչինոշինը պարտության է մատնել Չիոմարույին և գրանցել դրական բալանս
Տոչինոշինը պարտության է մատնել Չիոմարույին և գրանցել դրական բալանս

Ամառային բաշոյի 13-րդ օրը Լ.ան Գորգաձեն գրանցել է դրական բալանս: Նրա հաշվին 8 հաղթանակ է և հինգ պարտություն: Այսօր, Տոչինոշինի մրցակիցը արևմուտքի 15-րդ Մեագաշիրա Չիոմարուն էր, որի հետ մինչ այդ հանդիպել էր չորս անգամ և հաղթել երեքում:

Առաջին բախումից հետո, Լ.անը փոքր ինչ նահանջեց, սակայն նրան հաջողվեց բռնել մրցակցի մավաշիից և հանդիպումն ավարտել հաղթանակով: Գորգոձեն Չիոմարույին յորիկիրի հնարքով դուրս է բերել դոհիոյից:

Մրցաշարի 14-րդ օրը Տոչինոշինի մրցակիցը կլինի հինգերրորդ մեագաշիրա՝ Հակուտոփուջին: