Տոչինոշինը մոտենում է Մակե Կոշիին
Տոչինոշինը մոտենում է Մակե Կոշիին

Ակի Բաշոյի 10-րդ օրը Լևան Գորգաձեն կրել է իր վեցերրորդ պարտությունը: Տոչինոշինի մրցակիցը Կոմոսուբի Միտակեումին էր, որի հետ վրաց մարզիկն ունի փոխադարձ հանդիպումներում զգալի առավելություն, հաղթելով 8-4 հաշվով:

Բախումից հետո ճապոնացին արգելափակեց մրցակցի կողմից գոտին բռնելու հնարավորությունը և ընդունեց իրեն  ցանկալի դիրքը, որից հետո ֆիզիկական ուժ կիրառելով դուրս է հանել վրաց մարզիկին Դոհիոյից:

Հարկ է նշել, որ Տոչինոշինը ստիպված է Բաշոն ավարտել վնասվածքով: Լևան Գորգածեն բացի աջ ծնկի խրոնիկ հիվանդության, այս մրցաշարում վնասել է ձախ ոտքի մկանը:

Վաղը Տոչինոշինի մրցակիցը կլինի Կոմոսուբի Էնդոն, ով վրացու համար ավանդաբար անհարմար մրցակից է: Սակայն նա նույնպես այս մրցաշարին չի ցուցադրում իր լավագույն հնարքները:

Դրական հաշվեկշռի հասնելու համար Լևան Գորգաձեին անհրաժեշտ է հաղթել մնացած 5 հանդիպումներից 4-ում:

Թողնել մեկնաբանություն