Տնտեսական բարեփոխումների երկրորդ ալիք ունեցող երկրների միջև Վրաստանը լավագույնն է. Եվրոբանկի առաջին փոխնախագահ
Տնտեսական բարեփոխումների երկրորդ ալիք ունեցող երկրների միջև Վրաստանը լավագույնն է. Եվրոբանկի առաջին փոխնախագահ

Վրաստանը լավագույն երկիրն է տնտեսական բարեփոխումների երկրորդ ալիք ունեցող երկրների միջև, մենք բարձր ենք գնահատում բարեփոխումները և դրանց շարունակական ընթացը,- այս մասին Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի (EBRD) առաջին փոխնախագահ, Յուրգեն Ռիգթերինքը հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպման ժամանակ ասաց :

Հանդիպման մասին լրատվությունը և հայտարարությունները տարածել է վարչապետի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի փոխնախագահներ Յուրգեն Ռիգթերինքի և Ալան Պիլոույի հետ Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է  Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում:

Գիորգի Գախարիայի գնահատմամբ, Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկը Վրաստանի զարգացման օրակարգի հզոր աջակցողն է և կառավարությունը բարձր է գնահատում նրանց հետ արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպմանը նշվել է, որ Վրաստանը Եվրոբանկի ներդրումների խոշոր բենեֆիցիարներից մեկն է:

Վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ, զրույցի ընթացքում ընդգծվել է Եվրոպայի վերակառուցման և զարգացման բանկի դերը ազգային էներգոարդյունավետության ռազմավարության  ձևավորման գործում, ինչպես նաև կրթության ոլորտում առանձնահատուկ ներդրումը, քանի որ այս ոլորտի բարեփոխումը Վրաստանի կառավարության գլխավոր առաջնահերթություններից է:

Հանդիպմանը նշվել է տնտեսության և մասնավոր հատվածի համար ֆինանսների մատչելիության ավելացման կարևորությունը: Կողմերի գնահատմամբ, մասնավոր հատվածի զարգացմանը աջակցում է Եվրոպայում վերակառուցման և զարգացման բանկում ստեղծված խորհուրդը, որը անկախ հարթակ է բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, դոնորների և Վրաստանի կառավարության միջև կառուցողական երկխոսության համար:

Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին և տնտեսական հարցերով վարչապետի խորհրդական Բեքա Լիլուաշվիլին:

Գիորգի Գախարիան մասնակցում է Դավոսում անցկացվող համաշխարհային տնտեսական համաժողովին: