Տիտղոսի համար պայքարում ենք չորսով. Լուիս Համիլթոն
Տիտղոսի համար պայքարում ենք չորսով. Լուիս Համիլթոն

Ֆորմուլա 1-ի հնգակի չեմպիոն Լուիս Համիլթոնը խոսել է Ֆերարիի արշավորդ Սեբաստիան Փետելի մասին: Մերսեդեսի արշավորդի խոսքերը մեջբերում է «Մոտոսպորտը» (Motorsport):

Չեմ զգում իմ առավելությունը Սեբաստիան Փետելի հանդեպ և նրա դեմ ոչ մի բան չունեմ: Սիրում եմ մրցել ճանապարհին բոլորի հետ և կապ չունի թե ով է դա: Այսօր ես չեմ մրցում միայն Սեբաստիանի հետ: Այս պահին նվազագույնը չորսն ենք: Չպետք է մոռանանք Ռեդ Բուլի թիմին: Նրանք լավ չեն սկսել սեզոնը, սակայն հիշում ենք թե ինչ լավ անցկացրեցին նախորդ սեզոնի վերջը: Նրանցից սպասում եմ նույնը:

Համիլթոնը 68 միավորով առաջինն է: Փետելը 37 միավորով չորրորդն է: