Թուշեթիում փրկարարական գործողությունների պատճառով փակ է Փշավելի-Աբանո-Օմալոյի ավտոմոբիլային ճանապարհը
Թուշեթիում փրկարարական գործողությունների պատճառով փակ է Փշավելի-Աբանո-Օմալոյի ավտոմոբիլային ճանապարհը

Թուշեթիում որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Փրկարարները մինչև այժմ որոնում են ճանապարհային պատահարի ժամանակ անհետ կորած մեկ մարդու:

Փրկարարական աշխատանքների պատճառով, այսօր առավոտից փակ է Փշավելի-Աբանո-Օմալոյի ավտոմոբիլային ճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության լրատվությամբ, կիրճ է մտնելու ծանր տեխնիկան, որի շնորհվիվ պետք է դուրս բերվի վթարի ենթարկված բեռնատարը:

Պատահարի փաստով հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 279-րդ հոդվածի 5-րդ մասով, որը նշանակում է տրանսպորտային միջոցների անվտանգության կամ շահագործման կարգի խախտում, որի արդյունքում մահացել է երկու և ավել մարդ: