«Թուրքիշ Աիրլայնսը» կորոնավարակի պատճառով չեղարկել է իր թռիչքները դեպի Իտալիա
«Թուրքիշ Աիրլայնսը» կորոնավարակի պատճառով չեղարկել է իր թռիչքները դեպի Իտալիա

Թուրքական «Թուրքիշ Աիրլայնս» ավիաընկերությունը կորոնավարակի պատճառով չեղարկել է թռիչքները դեպի Իտալիա:

Ինչպես ասված է ընկերության հայտարարության մեջ, թռիչքները դադարեցվել են մարտի 1-ից:

Իտալիան Եվրոպայում կորոնավարակի տարածման էպիկենտրոնն է:

Երկրում հիվանդությունից մահացել է 29 մարդ, իսկ վարակվածների թիվը գերազանցում է 1100-ը:

Կորոնավարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում, ավիաընկերության 250 ինքնաթիռներ ախտահանվել են:

Ավելի վաղ թուրքական ավիաընկերությունը դադարեցրել էր թռիչքները դեպի Չինաստան և Իրան: