Թուրքիայում, Վրաստանի սահմանի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ
Թուրքիայում, Վրաստանի սահմանի մոտ տեղի է ունեցել երկրաշարժ

Թուրքիայում, Վրաստանի սահմանից 30 կիլոմետր հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ:

Էպիկենտրոնը գրանցվել է Գոնուլալան բնակավայրում, վեց կիլոմետր խորության վրա:

Թբիլիսիի ժամանակով 09:39-ին գրանցված ցնցումների ուժգնությունը, նախնական տեղեկությամբ, կազմել է 3.3 մագնիտուդ:

Ավերածության կամ որևէ վնասի մասին դեռևս տեղեկություն չի տարածվում: