Թուրքիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 6 713 դեպք, մահացել է 153 վարակված
Թուրքիայում վերջին օր ու գիշերվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի 6 713 դեպք, մահացել է 153 վարակված

Անցած օր ու գիշերվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի ռեկորդային քանակ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է 153 հիվանդ և վարակը հաստատվել է 6 713 մարդու մոտ: Սա համավարակի տարածումից առ այսօր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է: Տեղեկատվությունը տարածում է «Սի Էն Էնը»:

Ըստ «Սի Էն Էնի», Թուրքիայում ինտենսիվ թերապիայի բաժանմունքների 71%-ը զբաղված, ինչը նույնպես ամենաբարձր ցուցանիշն է համավարակի սկզբից ի վեր:

Անցյալ շաբաթ երկրում խստացվեցին միջոցառումները ՝ կապված վարակի նոր դեպքերի թվի կտրուկ աճի հետ: Հանգստյան օրերին սահմանվել է պարետային ժամ: Ժամանակավորապես փակվել են թատրոնները, թեյարանները, լողավազաններն ու ինտերնետ-սրճարանները:

Թողնել մեկնաբանություն