Թուրքիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Թուրքիայում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Թուրքիայում, ուժգին երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Վերջին տվյալներով, տուժել է 550 մարդ:

Ամենաշատը տուժել են Էլազիղի և Մալաթիայի նահանգները: Ավերվել են տասնյակ շենքեր:

Հայտնի է, որ աղետի ժամանակ երկու մարդ զոհվել է սրտի նոպայից:

Աղետի գոտում էին Թուրքիայի առողջապահության և ներքին գործերի նախարարները:

Ճգնաժամի կառավարման կենտրոնում անցկացված մամլո ասուլիսին Թուրքիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ շենքերի ավերակների տակ մինչ այժմ շարունակվում է 30 քաղաքացու որոնողական գործողությունը:

Թուրքիայի արևելյան մասում տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8 մագնիտուդ, որին հետևել է 97 կրկնակի ցնցում:

Աղետի գոտում աշխատում են փրկարարները և մարդասիրական կազմակերպության ներկայացուցիչները: