Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով զոհվել է 6 մարդ
Թուրքիայում ուղևորատար ավտոբուսի ձորը գլորվելու հետևանքով զոհվել է 6 մարդ

Թուրքիայի Մուշ նահանգի Մուշ–Սոլհան ավտոճանապարհին միջքաղաքային ավտոբուսը դեռեւս անհայտ պատճառներով գլորվել է ձորը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Հաթայից Մուշ ուղեւորվող ավտոբուսի վթարի հետեւանքով մահացել են 6 եւ վնասվածքներ ստացել 29 ուղեւոր։

 Փրկարարների համար բավական դժվար է եղել ձորից վիրավորներին հանելը, իսկ մահացածների դիերը պարաններով են ձորից հանել։

Միեւնույն ժամանակ եւս 2 ավտոբուս են վթարի ենթարկվել Քոնիայում եւ Սիվասում, որի հետեւանքով էլ վնասվածքներ են ստացել 25 ուղեւոր։