Թուրքիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ
Թուրքիայում տեղի է ունեցել 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Թուրքիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ: Սեյսմոլոգիական ծառայության տեղեկությամբ, աղետի էպիկենտրոնը գտնվում էր երկրի արևմտյան մասում:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը հասել է 6,4 մագնիտուդի: Ինչպես ասում են սեյսմոլոգները, աղետի էպիկենտրոնը եղել է Անթալիա քաղաքից 123 կիլոմետր հեռավորության վրա:

Այս պահի դրությամբ, արտասահմանյան մեդիայում տուժածների և ավերածությունների մասին տեղեկություն չի տարածվում: