Թուրքիայում Փեթուլլահ Գյուլենի հետ կապի պատճառով ձերբակալվել է ոստիկանության 40 աշխատակից
Թուրքիայում Փեթուլլահ Գյուլենի հետ կապի պատճառով ձերբակալվել է ոստիկանության 40 աշխատակից

Պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալել են ոստիկանության 40 աշխատակցի:

Անկարայի կազմակերպված հանցանքի դեմ պայքարի բաժնի աշխատակիցները գործողությունն անցկացրել են Անկարայում, Ադանայում, Տրապիզոնում, Բուրսայում և այլ քաղաքներում: Կասկածյալները մեղադրվում են քարոզիչ, Փեթուլլահ Գյուլենի գաղտնի կազմակերպությանն անդամակցելու մեջ:

Թուրքիայի իշխանությունը 2016 թվականի հուլիսին, պետական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրում է Փեթուլլահ Գյուլենին: Գյուլենը բնակվում է ԱՄՆ-ում և հերքում ռազմական հեղաշրջման փորձի հետ որևէ կապը: