Թուրքիայում հաստատվել է «Կովիդ 19»-ի 1 195 նոր դեպք, մահացել՝ 15 հոգի
Թուրքիայում հաստատվել է «Կովիդ 19»-ի 1 195 նոր դեպք, մահացել՝ 15 հոգի

Վերջին 24 ժամում Թուրքիայում «Կովիդ 19»-ից մահացել է 15 հոգի: Երկրում նոր կորոնավիրուսից մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 4 778: Տեղեկությունը հաղորդում է «Անադոլու» թուրքական պետական գործակալությունը:

Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հաստատվել է «Կովիդ 19»-ի 1 195 նոր դեպք: Թուրքիայում վարակակիրների թիվը կազմում է 175 218:

1 242-ով ավելացել է նաև ապաքինվածների թիվը և այն այժմ կազմում է 149 102:

 

Հեղինակ՝   Անժելլա Սարոյան