Թուրքիայում Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով տրվել է 1112 մարդու ձերբակալության օրդեր
Թուրքիայում Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով տրվել է 1112 մարդու ձերբակալության օրդեր

Թուրքիայի դատախազությունը Ֆեթհուլա Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով տվել է 1112 մարդու ձերբակալության օրդեր:

Թուրքական մամուլի լրատվությամբ, հետաքննությունը կապված է 2010 թվականին տեսուչների քննության գործին:

Երկրի անվտանգության ուժերը հատուկ գործողություն են իրականացնելու երկրի 76 շրջանում:

2016 թվականի հուլիսի 15-ին, Թուրքիայի զինված ուժերի սպաների և զինվորականների մի մասը փորձել է հեղաշրջում անել: Այդ իրադարձությունների ժամանակ զոհվել է 250 մարդ, երկու հազարից ավելը ստացել են մարմնական վնասվածքներ: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ մեղադրում են Ֆետհուլա Գյուլենին: Քարոզիչ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում դատապարտված է մոտ հազար մարդ: