Թուրքիայում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանային և նախագահական ընտրությունները
Թուրքիայում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանային և նախագահական ընտրությունները

Թուրքիայում ընթանում են վաղաժամկետ խորհրդարանային և նախագահական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին:

Թուրքիայի մասշտաբով ընդհանուր առմամբ գրանցված է 180 065 ընտրատեղամաս: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 56 322 632 մարդ:

Ընտրողներին քվեարկության հնարավորություն է տրվում մինչև ժամը 17:00-ն: Ընտրություններին մասնակցում է նախագահության 6 թեկնածու և 8 քաղաքական կուսակցություն: Թուրքիայի պատմությունում առաջին անգամ, քաղաքական կուսակցություններին ընտրություններին մասնակցելու հնարավորություն է տրվում դաշինքների ձևավորմամբ:

Քաղաքական կուսակցությունները խորհրդարան մտնելու համար պետք է հաղթահարեն 10 տոկոսանոց պատնեշը: Ընտրատեղամասերը փակվելուն պես, ընտրական խորհուրդը առաջին հերթին հաշվելու է նախագահական ընտրությունների արդյունքները: