Թուրքիայում ընթանում են Էրդողանին և նրա մրցակից թեկնածուին աջակցող ցույցեր (ֆոտո)
Թուրքիայում ընթանում են Էրդողանին և նրա մրցակից թեկնածուին աջակցող ցույցեր (ֆոտո)

Թուրքիայում, Ստամբուլի կենտրոնում ընթանում է Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող ցույց, որը վարում է անձամբ Էրդողանը:

Նախագահը իր ընտրողին դիմել է խոսքով: Նա թուրք ժողովրդին խոստանում է կայունություն և ժողովրդավարական, հզոր պետությունում ապրելու հնարավորություն:

Էրդողանը Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2003-2014 թվականներին, իսկ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է:

Ռեջեփ Թայիփ Էրդողանին աջակցող ակցիային զուգահեռ, մասշտաբային ակցիա է անցկացնում նախագահի ընդդիմախոս թեկնածու Մուհարեմ Ինջեն: Այս րոպեներին նա Ստամբուլում հանդիպում է իր ընտրողներին:

Թուրքիայում վաղը անցկացվելու են նախագահական ընտրություններ: