Թուրքիայում ձերբկալել են ապօրինի միգրանտների Եվրոպա տեղափոխմանը ներգրավված հանցավոր խմբի անդամների
Թուրքիայում ձերբկալել են ապօրինի միգրանտների Եվրոպա տեղափոխմանը ներգրավված հանցավոր խմբի անդամների

Թուրքիայում ձերբկալել են ապօրինի միգրանտների Եվրոպա տեղափոխմանը ներգրավված հանցավոր խմբի անդամների: Ինչպես պնդում է Թուրքիայի իշխանությունը, նրանց կողմից ձերակալված քրեագործները Մերձավոր Արևելքի տարածաշրջանից եկած ներգաղթյալներին տարիներ շարունակ օգնում էին տեղափոխվել Եվրոպա:

Հետաքննության վարկածով, ձերբակալվածները կապ ունեն Ուկրաինայում, Իտալիայում և Հունաստանում գտնվող հանցագործների հետ:

Հատուկ գործողության արդյունքում թուրք իրավապահները ձերբակալել են 569 անօրեն ներգաղթյալի: Նրանցից առգրավել են վեց ավտոմեքենա և վեց նավ, որով աֆղանցի, իրաքցի և սիրիացի միգրանտներին տեղափոխում էին Եվրոպա: