Թուրքիայում ձերբակալել են կնոջ նկատմամբ բռնություն գործելու և գողության մեջ կասկածյալ Վրաստանի երկու քաղաքացու
Թուրքիայում ձերբակալել են կնոջ նկատմամբ բռնություն գործելու և գողության մեջ կասկածյալ Վրաստանի երկու քաղաքացու

Թուրքիայում ձերբակալել են կնոջ նկատմամբ բռնություն գործելու և գողության մեջ կասկածյալ Վրաստանի երկու քաղաքացու:

Ոստիկանության տեղեկությամբ, մեղադրյալները օգոստոսի մեկին հարձակվել են Անթալիայում գտնվող տներից մեկի սեփականատիրոջ վրա, նրան հասցրել ֆիզիկական վիրավորանք, մասնավորապես, կապել են ձեռքերն ու ոտքերը և ծեծել նրան: Դրանից հետո բռնության սպառնալիքով նրա տնից տարել են թանկարժեք իրեր:

Իրավապահները ձերբակալել են երեք հոգու: Վրաստանի երկու և Թուրքիայի մեկ քաղաքացու, որը նաև սպանության մեջ կասկածյալ է:

Կալանավորված 40-ամյա Դ.Գ.-ին, 46-ամյա Գ.Ս.-ին և 39-ամյա Մ.Չ.-ին տեղափոխել են նախնական կալանավորման մեկուսարան:

 

Թողնել մեկնաբանություն