Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ
Թուրքիայում ավտովթարի հետևանքով զոհվել է 11 մարդ

Թուրքիայի Էսքիշեհիրի շրջանում հունվարի 20-ի վաղ առավոտյան տուրիստական ավտոբուսը վթարի է ենթարկվել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ տուրսիտական մեծ ավտոբուսը Անկարայից զբոսաշրջիկներին դեպի Ուլուդաղի ձմեռային հանգստավայր տեղափոխելու ժամանակ Էսքիշեհիրի շրջանում դեռեւս անհասկանալի պատճառներով բախվել է ճանապարհի էզրի ծառերից մեկին։

Վթարի հետեւանքով զոհվել են 11  եւ վիրավորվել 44 ուղեւոր։  2 վարորդները եւս վիրավորվել են, սակայն հիվանդանոցում առաջին օգնությունը ստանալուց հետո ձերբակալվել են։