Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 103 նոր դեպք
Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 103 նոր դեպք

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 8 103 նոր դեպք, մահացել է 103 հիվանդ: Տեղեկատվությունը տարածում են տեղական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից ապաքինվել է 8 567 պացիենտ: Ապաքինված անձանց քանակը ընդհանուր առմամբ կազմում է 2.44 միլիոն: Վերջին տվյալների համաձայն, 1 310 հիվանդ ծանր վիճակում է:

Անցած օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով հետազոտվել է 139 378 մարդ: Ընդհանուր առմամբ, վարակը հայտնաբերելու համար Թուրքիայում կատարվել է ավելի քան 30,75 միլիոն հետազոտություն:

Համավարակի սկզբից ի վեր Թուրքիայում արձանագրվել է «կովիդ 19»-ի 2.52 միլիոն դեպք: Այդ թվում համավարակը խլել է 26 900 մարդու կյանք: