Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 6 500 նոր դեպք
Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 6 500 նոր դեպք

Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսի 6 500 նոր դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում վարակը խլել է 137 պացիենտի կյանք: Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկումից ի վեր, երկրում վարակվել է 2,43 միլիոն մարդ:

Ընդհանուր առմամբ, վարակից զոհվել է 25 210 մարդ:

Նշենք, որ Թուրքիան արդեն պատվաստել է 1,2 միլիոն մարդ, չինական «Սինովակ» պատվաստանյութով: Պատվաստումն ընթանում է ինտենսիվ ռեժիմում: Այսօր երկիրը ստացել է ևս 6,5 միլիոն չափաբաժին: