Թուրքիայում արձակել են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հարյուրավոր մարդու ձերբակալման օրդեր
Թուրքիայում արձակել են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեջ մեղադրվող հարյուրավոր մարդու ձերբակալման օրդեր

Թուրքիայում ընթացող լայնածավալ հատուկ գործողության շրջանակներում, ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզչի, Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապ ունենալու մեղադրանքով, արձակվել է 467 մարդու ձերբակալության օրդեր: Ինչպես գրում է «հուրիեթ» թերթը, ռեյդերը իրականացվել են Թուրքիայի 67 նահանգներում:

Կասկածյալների թվում են արդարադատության նախարարության նախկին և ներկա աշխատակիցները: Նրանցից մեծ մասը կասկածվում են 2009 թվականին ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար ընդունելության քննությունների արդյունքների կեղծման մեջ: Բացի այդ, մեկ այլ հետաքննության շրջանակներում, Թուրքիայի դատախազությունը հրաման է արձակել այլ գործով 228 կասկածյալի ձերբակալության վերաբերյալ: Դրանց թվում են նախկին և ներկա զինվորականներ: