Թուրքիայի խորհրդարանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք
Թուրքիայի խորհրդարանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք

Թուրքիայի խորհրդարանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 44 դեպք: Այս մասին հայտնում է «Դեյլի Սաբահը» վկայակոչելով Թուրքիայի օրենսդիր մարմնի խոսնակ Մուստաֆա Սենտոպին:

Ըստ խորհրդարանի խոսնակի, ներկայումս հինգ պատգամավոր գտնվում է ինքնամեկուսացման մեջ, իսկ չորսը հոսպիտալացված են:

Դրա հետ մեկտեղ, կորոնավիրուսից մահացել է Թուրքիայի խորհրդարանի մարդկային ռեսուրսների վարչության աշխատակիցներից մեկը:

Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, խորհրդարանը խստացրել է կանխարգելիչ միջոցառումները: Մասնավորապես, պարտադիր է դիմակներ կրել և պաշտպանել սոցիալական հեռավարությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 15-ից հետո, վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային քանակ: Թուրքիայում վերջին մեկ օրում վարակը հաստատվել է 1773 մարդու մոտ, մահացել է 57 պացիենտ:

Թողնել մեկնաբանություն