Թուրքիայի Վան նահանգում ձնահյուսի հետևանքով զոհվել է 38 մարդ, տուժել՝ 53-ը
Թուրքիայի Վան նահանգում ձնահյուսի հետևանքով զոհվել է 38 մարդ, տուժել՝ 53-ը

Թուրքիայի Վան նահանգում ձնահյուսի հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 38 մարդ, տուժել՝ 53-ը:

Դեպքը տեղի է ունեցել Վան-Բահչեսարայ ավտոմայրուղու վրա: Փետրվարի 5-ին տեղի ունեցած ձնահյուսը տարել է միկրոավտոբուսը և ձյունը մաքրող մեքենան: Այն բանից հետո, երբ աղետի վայր է ժամանել փրկարարական ծառայության 300 աշխատակից, ձնահյուս է տեղի ունեցել երկրորդ անգամ:

Զոհերի թվում են փրկարարական ծառայության և ոստիկանության ներկայացուցիչները:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: