Թուրքիայի ռազմական ավիացիան և հրետանին ռմբակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող 181 թիրախային օբյեկտ
Թուրքիայի ռազմական ավիացիան և հրետանին ռմբակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող 181 թիրախային օբյեկտ

Թուրքիայի ռազմական ավիացիան և հրետանին ռմբակոծել է Սիրիայի հյուսիսում գտնվող 181 թիրախային օբյեկտ:

Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկությամբ, Թուրքիայի զորքին աջակցելու համար Եփրատ գետի արևելքով մուտք է գործել «Սիրիայի ազգային բանակը»: Նշված զորամիավորումը հագեցված և վարժված է Թուրքիայի կողմից: Քրդական լրատվամիջոցների տեղեկությամբ, գործողության մեկնարկից հետո զոհվել է 8 խաղաղ քաղաքացի և «Սիրիայի ժողովրդավար ուժերի» 16 զինյալ: Տարածվում է տեղեկություն, որ գործողության շրջանակներում Թուրքիայի զորքի թիրախ են դարձել խաղաղ քաղաքացիների բնակելի տները:

Թուրքիայի իշխանությունում հայտարարում են, որ Անկարան գործում է ՄԱԿ-ի խարտիայի համաձայն, որը ենթադրում է ինքնապաշտպանության իրավունք:

«Միջազգային փրկարարական կոմիտեում» հայտարարում են, որ ռազմական գործողությունը հնարավոր է 300 000 մարդու դարձնի փախստական: