Թուրքիայի նախագահը վաղը մեկնելու է Ռուսաստան
Թուրքիայի նախագահը վաղը մեկնելու է Ռուսաստան

Թուրքիայի նախագահը վաղը մեկնելու է Ռուսաստան: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու է Սոչիում: Լրատվությունը հաստատել են Կռեմլում:

Բանակցությունների հիմնական թեմաները լինելու են Սիրիայի հակամարտության կարգավորման ​գործընթացը և այլ հրատապ հարցեր:

Հիշեցնենք, մինչ այդ ռուսական և սիրիական օդուժը մի քանի անգամ ռմբակոծել է Իդլիբի գավառը: Թուրքիայի նախագահը դեմ էր այդ գործողությանը: