Թուրքիայի նախագահը սպառնում է սիրիացի փախստականների համար բացել Եվրոպայի ճանապարհը
Թուրքիայի նախագահը սպառնում է սիրիացի փախստականների համար բացել Եվրոպայի ճանապարհը

Թուրքիայի նախագահը սպառնում է սիրիացի փախստականների համար բացել Եվրոպայի ճանապարհը,- այս մասին լուրը տարածում է «ռոյտերս» գործակալությունը:

«Կբացենք դռները և 3,6 միլիոն փախստականների կուղարկենք ձեզ մոտ», – ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով, երբ Եվրոպան և արաբական երկրները քննադատում են Թուրքիայի ռազմական գործողությունը, նրանք անկեղծ չեն: Էրդողանի խոսքով, Եվրոպայում իրավունք չունեն բողոքելու, քանի որ նրանց երկրներում սպանել են ժողովրդավարությունը: Էրդողանի հայտարարությամբ, մինչ Թուրքիային քննադատելը Սաուդյան Արաբիայում թող նայեն հայելու մեջ:

Թուրքիան Սիրիայի հյուսիս-արևելքում սկսել է ռազմական գործողությունը, որին հետևել է եվրոպական լիդերների քննադատությունը: