Թուրքիայի նախագահը Քյոլնում բացել է մզկիթ
Թուրքիայի նախագահը Քյոլնում բացել է մզկիթ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քյոլնում բացել է մզկիթ: Գերմանացի քաղաքական գործիչները հրաժարվել են մասնակցել միջոցառմանը:

Էրենֆելդի շրջանում գտնվող մզկիթը, Էրդողանը բացել է Գերմանիա կատարած երկօրյա այցի ավարտին: Եվրոպայում ամենամեծ մզկիթում տեղավորվում է մոտ 1100 հավատացյալ: Նրա արժեքը 30 միլիոն եվրո է:

Քյոլնում այդ օրը առավելագույնս խստացվել են անվտանգության նորմերը: Փակ էին բոլոր հիմնական ճանապարհները: Կարգ ու կանոնը պահպանելու նպատակով քաղաքում մոբիլիզացվել է մոտ 3000 ոստիկան:

Քյոլնի շրջաններից մեկում զուգահեռաբար անց է կացվել բողոքի ակցիա: Ցուցարարները բողոքել են Էրդողանի այցի դեմ: Ցուցարարները պաստառների վրա գրել են՝ «Կանգնեցրեք Էրդողանի միապետությունը»: