Թուրքիայի նախագահը հանդես է եկել դրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչով և մեկ անգամ ևս կոչ է արել Մակրոնին վերանայել իր հոգեկան առողջությունը
Թուրքիայի նախագահը հանդես է եկել դրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչով և մեկ անգամ ևս կոչ է արել Մակրոնին վերանայել իր հոգեկան առողջությունը

Թուրքիայի նախագահը հանդես է եկել դրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչով և մեկ անգամ ևս կոչ է արել Մակրոնին վերանայել իր հոգեկան առողջությունը:

Բացի այդ, Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ելույթում հայտարարել է, որ «Եվրոպայի որոշ երկրներում մահմեդականների նկատմամբ ատելությունը պետական ​​քաղաքականության մաս է, որին աջակցում է պետության ղեկավարը: Այս դեպքում Էրդողանը ուշադրությունը բևեռեց Ֆրանսիայի նախագահի վրա:

Էրդողանի պնդմամբ, «Մակրոնի հայտարարությունը խրախուսում է իսլամաֆոբիան» և երկրորդ անգամ կոչ է արել Մակրոնին «ստուգել իր հոգեվիճակը»:

Էրդողանի խոսքով, Ֆրանսիայում իսլամի դեմ ատելության հողի վրա հանցագործությունները տեղի են ունենում համարյա ամեն օր:

«Եվրոպայի անվտանգության կառույցը բացահայտորեն հերքել է մահմեդականների նկատմամբ ցանկացած անօրինություն: Նրանք, ովքեր ձեռք են ծածկում մահմեդականների վրա հարձակվողներին, շարունակում են նացիզմի և ֆաշիզմի գաղափարները: Արևմուտքում գրեթե անհնար է մահմեդական լինել և հետևել այս կրոնին»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիայի առաջնորդը կոչ է արել համաշխարհային հանրությանը գործել իսլամաֆոբիայի դեմ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահի և Ֆրանսիայի առաջնորդի միջև վեճը սկսվել էր այն բանից հետո, երբ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիայում խստացվում են արմատական ​​իսլամի դեմ ուղղված միջոցառումները: Ֆրանսիայի նախագահն այսպես է արձագանքել Փարիզում ուսուցչի սպանությանը, որին գլխատել է 18-ամյա էթնիկ չեչենը: Իր ելույթում Ֆրանսիայի նախագահը ասել է նաև, որ Ֆրանսիայում «իսլամիստական ​​անջատողականության սպառնալիք կա», Մակրոնը հավելել է նաև որ «իսլամը ճգնաժամի մեջ է»:
Այս հայտարարության պատճառով, ֆրանսիական արտադրանքը Թուրքիայից բացի բոյկոտել են՝ Քաթարում, Քուվեյթում և Հորդանանում:

Մակրոնի հայտարարությունների պատճառով հակաֆրանսիական ցույցեր են անց կացվել՝ Լիբիայում, Գազայի հատվածում և Սիրիայի հյուսիսում:

Թողնել մեկնաբանություն